
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի 31 աշխատակցի թեստերի արդյունքները բացասական են եղել
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի երկու աշխատակցի մոտ է միայն կորոնավիրուս հաստատվել։ Հաստատված նոր դեպք տեսչական մարմնում դեռևս չկա։
«Ունեինք 31 ինքնամեկուսացված և մեկուսացված աշխատակիցներ, որոնց կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են եղել։ Նրանցից որևէ մեկի մոտ վարակը չի հաստատվել։ Իսկ վարակված երկու աշխատողների վիճակը լավ է, գնահատվում է նորմալ, նրանց մոտ վարակի ընթացքը թեթև է»,- հայտնեց Տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Լիանա Եղիազարյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին կայացած ասուլիսին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված աշխատակիցները Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներին են։ Նա նաև տեղեկացրել էր, որ այդ օրվա դրությամբ ունեին ինքնամեկուսացված 14 և 17 հոգի հիվանդանոցում մեկուսացված աշխատակից։
Մեկնաբանել