HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքապետարանը 45 միլիոն դրամ է հատկացրել միայնակ տարեցների սոցիալական աջակցությանը

Երևանի քաղաքապետարանն արտակարգ դրության պայմաններում սոցիալական աջակցություն է ցուցաբերել քաղաքացիներին։ Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին «Հետքի» հարցին ի պատասխան հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա ընդգծեց՝ թեև սոցիալական աջակցության ծրագրերը համակարգում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, սակայն այս օրերին քաղաքապետարանը սոցիալական աջակցություն ցուցաբերելու կամավոր լիազորություններ է ստանձնել։ 

«Քանի որ անկանխատեսելի էր այս իրավիճակը  և բյուջեում նախատեսված գումար չկար, բյուջեից տող փոխվեց և շուրջ 45 միլիոն դրամ հատկացվեց սոցիալական աջակցության ծրագրին»,-նշեց նա։

Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ՝ այդ օգնության հիմնական շահառուները միայնակ և անժառանգ տարեցներն են։ Ասաց՝ այս խումբն են ընտել, որպեսզի նրանք տանից դուրս գալու և գնումներ կատարելու անհրաժեշտություն չունենան։

Աջակցության փաթեթները կազմվել են մասնագետների խորհրդով, որում ներառվել է պարենային, կենցաղային, խմանքի պարագներ։

«Շուրջ 30 կգ-անոց արկղեր են, որոնք հանձնվել են 2000 տարեցների։ Հաշվարկն արվել է այնպես, որ պարենային արկղերում կալորիականությունը համարժեք լինին մեկ ամսվա սննդի կալորիականության պահանջին»,-ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը։

Հակոբ Կարապետյանը նաև նշեց՝ բացի այդ սոցիալական աջակցության ծրագրից Երևանի քաղաքապետարանի պարգևավճարային ֆոնդից 130 միլիոն դրամ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմին։ Ասաց՝ Երևանի քաղաքապետարանի շուրջ 2000  աշխատակից իր վարձատրության մի մասը զիջել է բուժանձնակազմի շուրջ 1800 աշխատակցի։

Մեկնաբանություններ (1)

Կոլյա
Բարև Ձեզ ես միայնակ թոշակառու եմ: Ինչպե՞ս կարող եմ իմանալ ես տվյալ ծառայության շահառու եմ թե ո՞չ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter