
Փիլիսոփան Դաշտավանից
Սիմոն Նիկողոսյանը սիրում է փիլիսոփայել: Նրան հանդիպեցինք Դաշտավանի Պարույր Սևակի փողոցում` քայլում էր տան ուղղությամբ: Նա միանգամից սկսեց խոսել, մեջբերումներ անել փիլիսոփաներից, գրողներից, բացատրեց կյանքի իմաստը, ներկայացրեց բնությանը մարդու հասցրած վնասները: Կինը՝ Սվետլանան, հողամասում էր:
Սվետլանան ասում է, որ քառասուն տարի միասին են ապրում, բայց նոր-նոր է սկսել հասկանալ ամուսնուն: Սիմոնի միտքը թևածում էր տարածության մեջ, իսկ Սվետլանան գլուխը կախ հողից կանաչեղեն էր հանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել