
Գողթ գյուղի բնակչի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներից մեկը կորոնավիրուս (COVID-19) հիվանդությամբ է ախտորոշվել: Երիտասարդ տղամարդն աշխատում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, ուրբաթ օրը թեստավորման համար նմուշառում է իրականացվել եւ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Շաբաթ օրը առավոտյան հիվանդը տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Գառնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Սարգսյանը հայտնեց, որ նրա ինքնազգացողությունը լավ է, հիվանդությանը բնորոշ ծանր ախտանիշներ չունի: Մեկուսացվել են միայն Գողթում բնակվող նրա ընտանիքի անդամները:
Նշենք, որ Գառնիի ենթաշրջանի գյուղերում սա մինչ օրս վիրուսով վարակվածության ի հայտ եկած առաջին դեպքն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել