
«Կյանքի խոսքը» դատի է տվել «Իրավունք» թերթին
Մարտի 13-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի նիստերի թիվ 2 դահլիճում բացվելու է «Կյանքի խոսք» աղանդավոր կազմակերպությունը ընդդեմ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության «Իրավունք» պաշտոնաթերթի դատավարությունը:
«Դատելով հայցվորի կողմից դատարան ներկայացված և 50 էջը գերազանցող հայցադիմումից՝ «Կյանքի խոսքը» և նրա պարագլուխ Արթուր Սիմոնյանը նպատակ են դրել իրենց առջև ոչ այնքան իրենց պատիվն, արժանապատվությունը պաշտպանելը, որքան հաստատելու, թե քրիստոնեական Հայաստանը պետք է լինի աղանդների հանգրվանը»,- տեղեկացնում է ՍԻՄ-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել