
Արցախի Ազգային ժողովում կլինեն 5 քաղաքական թիմեր. հաղթել է «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքը
Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 104 350 քաղաքացիներից մասնակցել է 76 712-ը կամ 73,5 %-ը: Ըստ նախնական արդյունքների ստացվել է հետևյալ պատկերը՝
«Ազգային վերածնունդ» կուսակցություն 2360 ձայն / 3,2%
«Միասնական Հայրենիք» կուսակցություն 17 365 / 23,63%
«Անկախություն սերունդ» կուսակցություն 656 / 0,9%
Հայ Հեղափոխական Դաշնակցություն 4717 / 6,4%
Արցախի հեղափոխական կուսակցություն 1660 / 2,26%
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք 29 688 / 40,4%
Արցախի Արդարություն կուսակցություն 5865 / 7,9%
Արցախի ժողովրդավարական կուսակցություն 4269 / 5,81%
«Միացյալ Հայաստան» կուսակցություն 958 / 1,3%
Արցախի պահպանողական կուսակցություն 2108 / 2,87%
ԼՂ կոմունիստական կուսակցություն 480 / 0,65%
«Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք 3305 / 4,5%
անվավեր 2418 / 2,3%
Այսպիսով, Արցախի հաջորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական Հայրենիք» կուսակցությունը, Արցախի Արդարություն կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Արցախի ժողովրդավարական կուսակցություն:
Մեկնաբանել