
Ժամը 14:00-ի դրությամբ Շոշի 447 ընտրողից 253 մասնակցել է քվեարկությանը
Այսօր՝ մարտի 31-ին ժամը 08:00-ից մեկնարկել են Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները:
«Հետքը» եղել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղում՝ 2/31 ընտրական տեղամասում:
Ընտրատեղամասում հանգիստ էր, իրարանցում չկար:
Շոշի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սուրեն Բաբայանն ասաց, որ ժամը 14:00-ի դրությամբ 447 ընտրողից 253 հոգի է մասնակցել քվեարկությանը:
«Կապված կորոնավիրուսի հետ` տրվում են անհատական պաշտպանության պարագաներ, նաև պահվել է մարդկանց հոսքը, որպեսզի վտանգներ չլինեն», - ասաց Սուրեն Բաբայանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել