
Կուտակումներ Արցախի ընտրատեղամասերից մեկում
Արցախի Հանրապետությունում ընթանում են Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։
Երեկ՝ մարտի 30-ին, ԱՀ ԿԸՀ-ի նախագահ Սրբուհի Արզումանյանը մամուլի ասուլիսի ժամանակ ընտրողներին հորդորել է տեղամասային կենտրոններում հնարավորինս խուսափել կուտակումներից և հետևել տեղամասային ընտրական հանձնաժողովների ցուցումներին, որոնք իրենց իրավասությունների շրջանակներում կարող են սահմանափակել տեղամասում գտնվողների թիվը:
Ինչպես լուսանկարներից է երևում, ընտրատեղամասերից մեկում կուտակումներ կան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել