
Արցախի ԿԸՀ նախագահն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանականների պատվիրակությանը
Մարտի 30-ին ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ մարտի 31-ի ընտրություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանականների պատվիրակությանը:
Հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են սպասվող ընտրությունների կազմակերպական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է մարտի 31-ին կայանալիք ընտրությունների դերը՝ որպես Արցախում պետականաշինության գործընթացն ամրապնդող հերթական քայլ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել