
Երևանում կստեղծվեն գյուղմթերքի փոքր շուկաներ
Երևանի վարչական շրջանների տարածքներում կստեղծվեն գյուղմթերքի փոքր շուկաներ: Վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումներն արդեն ներկայացրել են նոր շուկաների ստեղծման վայրերի վերաբերյալ առաջարկություններ:
Այս մասին այսօր՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է առևտրի և սպասարկումների վարչության պետը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել և հնարավորին սեղմ ժամկետում ավարտել փաստաթղթային ձևակերպումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել