
Իտալիայից տեղափոխվող ՀՀ քաղաքացիները ժամեր անց կլինեն Երեւանում
Հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության «Airbus A320-200» ինքնաթիռը, որը ժամեր առաջ վայրէջք էր կատարել Հռոմում, արդեն իսկ մեկնել է Իտալիայի մայրաքաղաքից եւ ուղղություն է վերցրել դեպի Երեւան: Այս պահին օդանավը գտնվում է Հունաստանի երկնքում:
Հիշեցնենք, որ ինքնաթիռն այս հատուկ չվերթով կորոնավիրուսի թեժ օջախ դարձած Իտալիայից Երեւան է տեղափոխում ՀՀ քաղաքացիներին:
Ինչպես տեղեկանում ենք թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքից, Հռոմ-Երեւան չվերթը մեկնարկել է նախատեսվածից (Երեւանի ժամանակով՝ 21:30) բավականին ուշ՝ Երեւանի ժամանակով 00:16-ին:
Քանի որ Հռոմից Երեւան թռիչքը տեւում է մոտ 3,5-4 ժամ, կարող ենք ասել, որ ինքնաթիռը «Զվարթնոցում» վայրէջք կկատարի ժամը 4-ի հատվածում կամ մի փոքր ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Երեւան ժամանելուն պես ուղեւորները տեղափոխվելու են կարանտինային գոտի, որտեղ կանցկացնեն 14 օր:
Մեկնաբանել