
ԶՊՄԿ-ի պոչամբարից գետ լցված աղտոտ պարզվածքի փաստով վարչական վարույթ է հարուցվել
Երեկ գրել էինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) պատկանող Արծվանիկի պոչամբարից Նորաշենիկ գետ թափվող պարզվածքում հայտնաբերված տարրերի մասին, որոնք թույլատրելիից շատ են եղել: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը լաբորատոր հետազոտությամբ պարզել էր, որ փետրվարի 3-ին Նորաշենիկ թափված պարզվածքում թույլատրելի սահմանային արտահոսքը (ԹՍԱ) գերազանցել են պղինձը (14 անգամ), մոլիբդենը (5,7 անգամ), մանգանը (129 անգամ), ցինկը (5 անգամ): Մի շարք այլ պարամետրերով եւս ԹՍԱ-ն գերազանցվել է:
Այսօր տեսչական մարմնից տեղեկացել ենք, որ այս առնչությամբ վարչական վարույթ է հարուցվել, ինչի արդյունքում պարզ կդառնա շրջակա միջավայրին հասցված վնասի չափը, դրա հիման վրա էլ՝ ԶՊՄԿ-ին պատասխանատվության ենթարկելու հարցը:
Լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)
Մեկնաբանել