
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով որոշում կայացնելու
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի գործով մյուս ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի դատական նիստ է՝ Ռոբերտ Քոչարյանի գործով մյուս մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդություններ են ներկայացնում իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու վերաբերյալ:
Միջնորդության հիմքում դրված հանգամանքները բազմաթիվ են, պաշտպանները պնդում են, որ ամբաստանյալներին չէր կարող Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով մեղադրանք առաջադրվել, որ Ռոբերտ Քոչարյանի դեպքում չի հաղթահարվել նախագահի անձեռնմխելիության արգելքը: Ներկայացվել են նաև այլ հիմնավորումներ:
Միջնորդությունների վերաբերյալ որոշումը կհրապարակվի մարտի 3-ին:
Մեկնաբանել