
Հանրաքվեի մասին որոշման քվեարկությունից առաջ խորհրդարանը ընդմիջեց աշխատանքը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորների հեղինակած Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախագիծը: Մինչ քվեարկությունը, վարման կարգով խոսեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` ասելով, որ այս փոփոխությունները ՍԴ-ի ճգնաժամը լուծելու համար են, և «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:
Նախագիծը մերժվեց զրո կողմ, 36 դեմ և 87 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Այնուհետև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկեց քննարկել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի ներկայացրած հանրաքվեի մասին որոշման նախագիծը:
Նախագիծը ներկայացրեց Վահագն Հովակիմյանը` կոչ անելով կողմ քվեարկել հանրաքվե անցկացնելու որոշման նախագծին:
Քվեարկությունից առաջ վարման կարգով ձայն խնդրեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը` խնդրելով 20 րոպե ընդմիջում: Այժմ խորհրդարանի աշխատանքներն ընդմիջվել են:
Մեկնաբանել