
Մարտի 1-ի մայր գործի ամբողջական նյութերը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշումը բեկանվեց
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, բեկանեց Մարտի 1-ի մայր գործի ամբողջական նյութերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշումը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, 2019-ի տարեվերջին բավարարել էր Քոչարյանի պաշտպանների բողոքը և ՀՔԾ-ին պարտավորեցրել վերը նշված նյութերը տրամադրել պաշտպաններին: Այս որոշման հետ համաձայն չլինելով՝ դատախազությունը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան:
Բողոքի գործով որոշում կայացնելու համար դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել փետրվարի 3-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել