
Ռազմիկ Աբրահամյանը չի կալանավորվի. դատախազության բողոքը մերժվել է
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, քիչ առաջ մերժեց «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշման դեմ դատախազության բողոքը:
Աբրահամյանը կշարունակի գտնվել ազատության մեջ: Ռազմիկ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, 2019-ի դեկտեմբերի 22- մերժել է Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Քննչական ծառայության միջնորդությունը, և այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր:
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ հունվարի 31-ին
Մեկնաբանել