
Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր պանթեոն
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։
Վարչապետը ծաղիկներ է դրել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը այցի վերաբերյալ հրապարակում էր կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում։
Մեկնաբանել