
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է հասարակությունը՝ մասնակցության խնդրանքով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հաղորդագրություն է տարածել, որով խնդրում է հասարակության բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցություն ցուցաբերել կոռուպցիայի կանխարգելման ռազմավարության և գործողությունների ծրագրի փաստաթղթի մշակման աշխատանքներ։ Ստորեւ՝ հանձնաժողովի հաղորդագրությունը։
շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, որի շրջանակում Հանձնաժողովը նախաձեռնում է կոռուպցիայի կանխարգելման ռազմավարության և գործողությունների ծրագրի մեկ ամբողջական, համապարփակ և նպատակային փաստաթղթի մշակման աշխատանքներ։
Ելնելով վերոգրյալից՝ դիմում ենք բոլոր շահագրգիռ կողմերին` անհատներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ԶԼՄ-ներին, պետական գերատեսչություններին և շահառուներին՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու խնդրանքով: Ձեր առաջարկներն ու դիտարկումները կարող եք զետեղել կից ներկայացված ձևաթղթում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:
Հանձնաժողովի կողմից հրապարակված նորություններին և թարմացումներին ծանոթանալու համար կարող եք հետևել Հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
Միաժամանակ հայտնում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջը դեռևս գտնվում է գործարկման փուլում:
Հարգանքով՝
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
էլ. փոստ [email protected]
Հեռ.՝ 010 58 87 95
Մեկնաբանել