
Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուք իր էջում հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հրավիրվել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:
«Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկվեց տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ դեռեւս ուրբաթ օրը այդ կապակցությամբ վարչապետի տված հանձնարարականների կատարման ընթացքը:
Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր հույնս ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,- գրել է Արմեն Գրիգորյանը:
Մեկնաբանել