
Բաբուխանյան-Անդրեասյան երկրորդ դատավարության վճիռը՝ մարտի 12-ին
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցով դատաքննությունն ընդդեմ վերլուծաբան Էդիկ Անդրեասյանի և report.am կայքի խմբագիր Աբել Միքայելյանի:
Այսօրվա նիստին դատարանը մերժեց Է. Անդրեասյանի՝ սույն գործով հայցվորի դեմ հակընդդեմ հայց հարուցելու միջնորդությունը՝ հիմնավորելով, որ հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա չէ փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը չի կարող ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:
Քանի որ կողմերը պնդեցին իրենց դիրքորոշումները և այդպես էլ հաշտության համաձայնության չեկան, դատարանը որոշեց ավարտել դատաքննությունը և դատական ակտի հրապարակման օր նշանակեց մարտի 12-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել