HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանաչ գոտին վտանգի տակ՝ հակառակ քաղաքապետի հավաստիացումների

«Մելիքջանյան հոլդինգ» ՍՊԸ տնօրեն Անդրանիկ Մելիքջանյանը «Հետքին» է ուղարկել լուսանկարներ, որոնցում երևում է, որ Ազատության-Ադոնց խաչմերուկից 30 մետր ներքև գտնվող հատվածում ծառերը վտանգված են: Լուսանկարներն արված են այսօր:

«Նկարներից ակներև է, որ հետիոտնային գոտում կանաչ տարածքը ենթակա է ոչնչացման, և ծառերի շուրջն արդեն իսկ շինության հիմք լցնելու աշխատանքներ են կատարվում: Այսպիսով, Երևանի քաղաքապետ  Կ.Կարապետյանի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես այն, որ ծառեր չեն հատվելու կանաչ գոտիներում»,- «Հետքին» հայտնում է Անդրանիկ Մելիքջանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter