
«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը չի ընդունում երեխաների ապօրինի որդեգրման գործով իրեն առաջադրված մեղադրանքը
Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Կարապետյանի պաշտպան Ալեքսան Խաչատրյանը:
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ժամը 18:00-ից, սկսվել է Լիանա Կարապետյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքի և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննչական կոմիտեի միջբորդության քննությունը, որն այս պահին շարունակվում է:
Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային առանց ծնողների կամ երեխայի դաստիարակությունը և խնամքն իրականացնող այլ անձանց համաձայնության նրանցից բաժանելը կամ փոխելը:
Մեկնաբանել