
Դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, քիչ առաջ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը Պապոյանը չի քննի, և բողոքը պետք է վերամակագրվի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին կայացված դատական նիստի մեկնարկին Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել դատախազների կողմից, որին միացել էր տուժող կողմը:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշել էր հանգամանքներ, որոնք, ըստ նրա, անաչառ դիտորդի մոտ կարող են կասկածներ հարուցել դատավորի՝ այս գործով անաչառության վերաբերյալ:
Լուսանկարում՝ դատավոր Մխիթար Պապոյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել