HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն. Փաշինյան. «Մենք տեղեկություններ ունենք, որ «Իսլամական պետության» կազմում են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ»

«Իմ համոզմունքն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր ռազմական էսկալացիան հետաքրքիր միջավայր կդառնա Սիրիայում իրենց հենարանը կորցնող իսլամական ահաբեկիչների համար»: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցադրմանը: Պատգամավորն անդրադարձել էր Բիշքեկում Փաշինյանի ելույթին, որը վերաբերում էր ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:

«Մենք տեղեկություններ ունենք, որ «Իսլամական պետության» կազմում են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ, եթե սխալ քաղաքականության արդյունքում նրանց հաջողվի Ադրբեջանում հենակետ ունենալ, Ադրբեջանը աշխարհագրորեն նրանց համար շատ հարմար է, որտեղ իրենց պատկերացմամբ նպաստավոր միջավայր կարող են ունենալ»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց՝ իր ելույթում ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենքով զինելը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլև` տարածաշրջանի համար:


Լուսանկարը՝ primeminister.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter