HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը` քաղաքապետարանի ստացած նվիրատվությունների մասին

Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն անդրադարձավ Երևանի քաղաքապետարանի նվիրատվություններին` հետաքրքրվելով, թե կա՞ն արյդոք այդտեղ կոռուպցիոն ռիսկեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրինակ՝ երբ քաղաքում բնական աղետ կա, տարօրինակ կլինի, երբ աջակիցներ չլինեն, իսկ Երևանում, ամիսներ առաջ, աղբի նման իրավիճակ էր: Անդրադառնալով մտահոգությանը, թե արդյոք կարող է լինել կոռուպցիոն դրսևորում, վարչապետն ասաց.

«Երբ շատ քննարկվեց Սամվել Ալեքսանյանի թեման, ես տեղեկություններ պահանջեցի, պարզվեց, որ նվիրատվությունից առաջ մի սեփականաշնորհված մանկապարտեզ Երևանի քաղաքապետարանը հետ է վերցրել և վերադարձել համայնքին, և երկրորդ օրինակը` նրա ընտանիքին պատկանող շինարարության հետ կապված քաղաքապետարանը շատ խոշոր տուգանք է գրել: Բացի դա, Օպերայի շրջակայքում նույն մարդն ուներ սրճարան, որը ապամոնտաժված սրճարաններից էր»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` մտահոգություն կարող է լինել այն բանի վերաբերյալ, որ գուցե անհրաժեշտ է նման իրավիճակներին տալ կոնկրետ իրավական կարգավորումներ:

Հավելենք, որ վարչապետի մատնանշած մանկապարտեզը Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» կրթահամալիրն է, որի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով 50 տարի ժամկետով տրամադրվել էր ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական ՀԿ-ին: Նոր իշխանություններն այդպես էլ չէին կարողացել ստիպել վերոնշյալ ՀԿ-ին կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և շահագործել մանկապարտեզը, և համայնքը պարզապես միակողմանի լուծել է պայմանագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter