
Գագիկ Ջհանգիրյանը դատարանում վիճարկում է Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը
Գագիկ Ջհանգիրյանը հանրապետության նախկին նախագահի դեմ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան: Նա պահանջում է առոչինչ ճանաչել իրեն՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Գագիկ Ջհանգիրյանը միացել էր Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի քաղաքական պայքարին: Նա ելույթներ էր ունենում ազատության հրապարակում: Ամենահայտնի ելույթներից մեկը 2008թ․-ի փետրվարի 22-ի ելույթն էր, երբ Գ. Ջհանգիրյանն անդրադարձել էր նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումներին և «Հոկտեմբերի 27-ի» գործի ապօրինություններին:
Ելույթի հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին, Արգավանդի խաչմերուկից ապօրինի զենք կրելու համար նա բերման ենթարկվեց: Գագիկ Ջհանգիրյանը եղբոր հետ դատապարտվեց ոչ թե ապօրինի զենք կրելու մեղադրանքով, այլ՝ ոստիկանի նկատմամաբ բռնություն գործադրելու համար:
Այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագրով Գագիկ Ջհանգիրյանին ազատեց գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և մեկ այլ հրամանով էլ զրկեց արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել