
«Հրապարակը» Ռոբերտ Քոչարյանից ներողամտություն է հայցում
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 15-ի վճիռով Ռոբերտ Քոչարյանն ու «Հրապարակ» օրաթերթը հաշտության համաձայնության եկան:
Փետրվարի 18-ին «Հրապարակ» օրաթերթը, համաձայն դատարանի վճռի, հրապարակել է հերքման տեքստը. «Հրապարակ» օրաթերթը հայտնում է, որ 12.02.2011թ.-ի 25/695/ համարում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի մասին հրապարակած «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրում» հոդվածում տեղ գտած տեղեկությունները ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պատիվն, արժանապատվությունը և բարի համբավը։
«Հրապարակ» օրաթերթը հայցում է ներողամտություն 12.02.2011թ.-ի 25/695/ համարի նշված հոդվածում տեղ գտած անճշտությունների և վիրավորանքների համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել