
ՀԴՄ-ների՝ պոստ տերմինալի ֆունկցիա ունենալու ժամկետը 6 ամսով երկարաձգվեց
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց փոփոխություններ կատարել Կառավարության 2017 թվականի որոշման մեջ, որը վերաբերում էր հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) գործարկմանը։
Կառավարության նիստին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, որ ՀԴՄ-ների իրացման շուկայի ազատակացման արդյունքում կան կազմակերպություններ, որոնք դեկտեմբերից պատրաստվում են ՀԴՄ-ների առաջին խմբաքանակները ներկրել Հայաստան։ Սակայն կա Կառավարության որոշմամբ սահմանված տեխնիկական չափորոշիչ, որով ՀԴՄ-ները պետք է ունենան նաև պոստ տերմինալի ֆունկցիա․ «Այդ ֆունկցիան բանկերի հետ աշխատելու համար բավականին երկար ժամանակ է պահանջում։ Մենք առաջարկում ենք փոփոխությամբ սահմանել հետևյալը, որ եթե մնացած բոլոր բավարար պայմանները կամ տեխնիկական պարտադիր պահանջները բավարարված են, ընդունվում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենան համապատասխանում է տեխնիկական պայմաններին՝ պայմանով, որ պոստ տերմինալի ֆունկցիան 6 ամսվա ընթացքում պետք է ևս ակտիվացվի։ Սրանով մենք հնարավորություն կտանք, որ ազատականացման գործընթացում ներգավված տնտեսվարողները օր առաջ կարողանան մատակարարել հսկիչ-դրամարկղային մեքենաները»,- նշեց Դավիթ Անանյանը։
ՊԵԿ նախագահը նաև հավելեց, որ այս պահին «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակում» առկա է շուրջ 110 ՀԴՄ, որը նախատեսված է սահմանամերձ համայնքների համար, այնինչ ՀԴՄ ստանալու իր հերթին է սպասում 10 000 տնտեսվարող։
Տես նաև՝
Մեկնաբանել