
«Հետքի» խմբագիրն այս պահին հարցաքննվում է «Արայի» սեփականատիրոջ գործով
«Հետքը» երկու օր առաջ տպագրեց «Կազմակերպված սպանությո՞ւն. սենսացիոն բացահայտումներ «Արայի» «ինքնասպան» եղած սեփականատիրոջ գործով» հոդվածը եւ հրապարակեց Արմեն Պետրոսյանի քրոջ «Հետքին» տված տեսագրությունը: Հենց նույն օրը՝ փետրվարի 18-ին, Արմեն Պետրոսյանի «ինքնասպանության» գործով զբաղվող քննչական խումբն այցելել է նրա քրոջը` Արմինե Պետրոսյանին, նրանից վերցրել բացատրություններ եւ նշյալ տեսագրությունը պարունակող խտասկավառակը:
Իսկ այս պահին նշյալ հանգամանքների շուրջ որպես վկա հարցաքննվում է նաև «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն էլ «Հետքին» տեղեկացրել է, որ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն արդեն իսկ հանձնարարել է նախաքննական մարմնին՝ ոստիկանությանը, քննության առարկա դարձնել նշված հրապարակումը:
«Այսինքն՝ նաեւ այս վարկածի շուրջ կտարվի քննություն, կնշանակվեն փորձաքննություններ, կհարցաքննվեն մատնանշված անձինք»,- նշել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել