
Խորհրդարանում ընթանում է ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քվեարկությունը
Ազգային ժողովում փակ-գաղտնի ընթացակարգով ընթանում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ԱԺ որոշման նախագծի քվեարկությունը։
Հիշեցնենք, որ նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցություն է։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախագծին կողմ է քվեարկելու, «Բարգավաճ Հայաստանը» քվեարկությանը չի մասնակցելու։ Խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի համոզմամբ՝ նախագծի հիմնավորումները թերի են։
Նախագիծը կարող է ընդունվել, եթե պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդը կողմ քվեարկի։
Որոշման նախագիծն ընդունվելու դեպքում ՍԴ-ն կքննի, թե որքանով են հիմնավոր «Իմ քայլի» փաստարկները, և արդյոք Հրայր Թովմասյանը էական կարգապահական խախտում թույլ է տվել, թե ոչ։
Ըստ «Իմ քայլի»՝ Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում էական կարգապահական խախտում է թույլ տվել։
Մեկնաբանել