
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ խմբակցությունների փորձագետների թիվն ավելացնելու նախագիծը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի ներկայացրած «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 81 կողմ, 4 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Այս նախագծով առաջարկվում է խմբակցություններին տրամադրվող փորձագետների թիվն ավելացնել։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է օրենքով ամրագրել, որ մինչև 14 անդամ ունեցող խմբակցություններն ունենում են աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար և առավելագույնը երեք փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցողները` մեկ գործավար և առավելագույնը հինգ փորձագետ՝ գործող 4-ի փոխարեն:
Նախագիծը դեռևս պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկվի, ապա վերջնական քվեարկության ներկայացվի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել