
Գեղարքունիք համայնքում տեխնիկական սարքի մասնագետն ու վստահված անձինք միջամտում են հանձնաժողովի աշխատանքին
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքում համայնքի ղեկավարի ընտրությունները ուղեկցվեցին լեզվակռիվներով: Գրանցված 2 թեկնածուների վստահված անձինք միջամտում էին հանձնաժողովի աշխատանքին։
Դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Գեղամ Գևորգյանը գրանցամատյանում գրառում կատարեց, ըստ որի՝ տեխնիկական սարքի մասնագետը միջամտում է հանձնաժողովի աշխատանքին՝ խոչընդոտելով ընտրության ընթացքը։
Մեկ այլ գրառմամբ՝ ի սկզբանե ընտրատեղամասում են գտնվել թեկնածուների միաժամանակ 2-ական վստահված անձ: Իրավիճակը շտկվել է հանձնաժողովի նախագահին զգուշացնելուց հետո։
18։20-ի դրությամբ Գեղարքունիք համայնքում գրանցված 1397 ընտրողից քվեարկել է 671-ը։
Հիշեցնենք, որ համայնքապետի պաշտոնի համար պայքարում են անկուսակցական, ինքնաառաջադրված թեկնածուներ Արայիկ Աբրահամյանն ու Մեհրաբիկ Հարոյանը:
Գայանե Պողոսյան
Մեկնաբանել