HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիք համայնքում օգնության կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը հիմնականում տեսողական է

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի միակ 19/1 ընտրատեղամասում ժամը 10։35-ի դրությամբ՝ գրանցվել է 6 օգնող, ընտրողների խնդիրները տեսողական են։ 10։00-ի դրությամբ գրանցված 1397 ընտրողից քվեարկել էր 50-ը, սակայն սարքերը ցույց էին տալիս 49-ը։

Ըստ հանձնաժողովի նախագահ Սոնա Զաքոյանի՝ խնդիրը իրենց չի վերաբերում, մասնագետներն էլ նշեցին, որ չեն հասկանում՝ ինչ խնդիր է, նորից կստուգեն։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքում համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ են։ Առաջադրվել է 2 թեկնածու՝ Աբրահամյան Արայիկ Զավենի, Հարոյան Մեհրաբիկ Լեվիկի։ Երկու թեկնածուներն էլ անկուսակցական են և ինքնաառաջադրված։

Գայանե Պողոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter