HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները ակնկալում են, որ իրենց գյուղը կլինի լուսավոր և ասֆալտապատ փողոցներով

Նախորդ ավագանու անդամների մասին խոսելիս Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչ Օֆիկ Գալստյանն ասաց. «Ի՞նչ ավելացրին, ի՞նչ պակսցրին»:

Այս անգամ Օֆիկ Գալստյանը մեծ հույսեր ունի: Եղեգնուտի ապագան բնակիչը պատկերացնում է լուսավոր փողոցներով, ասֆալտապատ, որ թոռը մանկապարտեզ գնալիս չցեխոտվի: Նա հույս ունի, որ մաքուր ջուր կունենան. «Ջուրը նեխել է, մի քիչ էլ արագ գա, լրիվ տիղմ դուրս կգա»:

Նույնքան ոգևորված առաջին անգամ ընտրելու է եկել 18-ամյա Նելլի Սահակյանը: Ասում է, որ առաջին անգամ քվեարկելիս մի քիչ հուզվել էր. «Մտածում եմ՝ իմ մի ձայնը ինչ-որ բան կփոխի ու ցանկանում եմ, որ իմ քվեարկած թեկնածուն ընտրվի»:

Նելլին եկել է ընտրելու՝ այն հույսով, որ այս ընտրություններից հետո դպրոցը հիմնովին կվերանորոգվի:

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակչության թիվը 2053 է, գրանցված ընտրողները 1530-ն են: Վաղ առավոտից բնակիչների հոսքը չի դադարում: Այս պահի դրությամբ 200-ից ավելի բնակիչ արդեն կատարել է իր ընտրությունը:

Որոշ քաղաքացիներ տեսողության խնդիրներ ունեն, սակայն ընտրատեղամասում անհրաժեշտ սարքեր չկան: Հանձնաժողովի անդամները նշեցին, որ ընտրությունների համար իրենց հատուկ խոշորացույց չեն հատկացրել, ինչից հետո դիտորդներից մեկն իր ակնոցը տվեց քվեարկող բնակչին:

Գայանե Հովսեփյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter