HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարթոնքում բնակիչների վրա կրակոցներ արձակած քաղաքացին իր պապի վստահված անձն է

Զարթոնքում համայնքապետի արտահերթ ընտրություններին 9:30-ի դրությամբ 1586 ընտրողից մասնակցել է 129-ը։ Ընտրատեղամասում երկու թեկնածուներից ներկայացված է մեկական վստահված անձ:

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է նաև նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանը, ով ապրիլին տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարական էր ներկայացրել, վստահված անձ է գրանցվել նրա թոռը՝ Նարեկ Մելքոնյանը։ Վերջինս նշված միջադեպի ժամանակ կրակոցներ էր արձակել բնակչության ուղղությամբ։

Մյուս թեկնածուն անհատ ձեռնարկատեր Սամվել Աղաջանյանն է:

Թիվ 15/3 ընտրատեղամասում 9:30-ի դրությամբ գրանցվել է 16 օգնող, որոնք, ըստ հանձնաժողովի քարտուղարի, հիմնականում եզդի համայնքի ներկայացուցիչներից են եղել։

«16 գրանցված օգնողից միայն երեքն են հայ եղել»,- նշեց քարտուղարը։

Սոնա Աբունց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter