
Անտառապետերի և անտառապահների աշխատավարձը հոկտեմբերի 1-ից կբարձրանա
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսության 99 անտառապետի և ավագ անտառապետի ու 512 անտառապահի անվանական աշխատավարձերի բարձրացման նպատակով Կառավարությունը մոտ 44 միլիոն դրամ հատկացրեց։
Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը՝ Շրջակա միջավայրի նախարարության առաջարկով։ Աշխատավարձերի բարձրացման գումարը տրամադրվելու է Կառավարության պահուստային ֆոնդից։
Անտառապետերի և անտառապահների աշխատավարձը կբարձրանա ամսական 20000-ական դրամով՝ 2019թ.-ի հոկտեմբերի 1-ից։
Շրջակա միջավայրի նախարարությունը ընդգծել է, որ չնայած ցածր աշխատավարձին վերը նշված աշխատակիցները անտառների պահպանության ծանրաբեռնված աշխատանք են կատարում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել