
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ նոր ՇՄԱԳ իրականացնելու պահանջ չի լինելու
Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության և «ԷԼԱՐԴ» ընկերության միջև հեռահար տեսազանգից հետո, օգոստոսի 21-ին վարչապետ Փաշինյանը հանձնարարական էր տվել Շրջակա միջավայրի նախարարությանը ներկայացնել եզրակացություն հետևյալ հարցի մասին. արդյոք կարիք կա Ամուլսարի հանքի վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ը (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) վերանայելու և նոր ՇՄԱԳ նշանակելու։
Սեպտեմբերի 4-ին Կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն, Ամուլսարի հարցի վերաբերյալ։ Նույն օրը վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրել էր, որ Շրջակա միջավայրի նախարարությունը նոր ՇՄԱԳ անցկացնելու հարցի վերաբերյալ ներկայացրել է իր եզրակացությունը։ Սակայն ո՛չ խոսնակը, ո՛չ նախարարությունը հավելյալ տեղեկատվություն չէին տրամադրել նախարարության եզրակացության վերաբերյալ:
Հաշվի առնելով սա, սեպտեմբերի 6-ին հարցում էինք ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարին՝ խնդրելով տրամադրել նախարարության վերը նշված եզրակացությունը։ Հարցմանը դեռ պատասխան չենք ստացել, սակայն այսօր նախարարությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է եզրակացությունը, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Ինչպես երևում է, գլխավոր հարցին՝ արդյոք անհրաժեշտ է նոր ՇՄԱԳ, նախարարությունը հստակ չի պատասխանել, փոխարենը փաստաթղթում նշված կետերի համաձայն՝ խնդրում է Կառավարությանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին նոր ստուգումներ իրականացնելու հանձնարարական տալ։
Մեկնաբանել