HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Իրավաբանական անձանց տրամադրել «էլեկտրոնային կնիք»՝ ՌԴ տարածքում պետական գնումներին մասնակցելու նպատակով․ նոր նախագիծ

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ներդնել «էլեկտրոնային կնիք», որը իրավաբանական անձանց հնարավորություն կտա մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում, հատկապես Ռուսաստանի տարածքում իրականացվող պետական գնումներին։

Նախարարությունը նման առաջարկությամբ նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ նախագիծը կազմվել է հաշվի առնելով իրականացված ուսումնասիրություններն ու տնտեսավարողների կողմից բարձրաձայնված խնդիրները։ 

Այժմ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքը սահմանում է, որ էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ է հանդիսանում ֆիզիկական անձը, որի անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը։ Օրենսդրությամբ ֆիզիկական անձին է տրամադրվում էլեկտրոնային կնիք, իսկ իրավաբանական անձինք զրկված են էլեկտրոնային կնիք ունենալու հնարավորությունից։ Էլեկտրոնային կնիք չունենալու պատճառով հայկական կազմակերպությունները (իրավաբանական անձինք) գործնականում չեն կարողանում մասնակցել ԵԱՏՄ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում կազմակերպվող գնումներին։

Մեկնաբանություններ (1)

Marine
ԲԱրև Ձեզ ցանկանում եմ տեղեկություն ստանալ արդյոք Դուք էլեկտրոնային կնիք կարող եք տրամադրման քայերը ասեք՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter