
ԿԲ փոխնախագահի 20.000 դոլարանոց նվերը՝ որդուն
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նախորդ տարի 20 հազար դոլար արժողությամբ «BMW 535 I» մակնիշի ավտոմեքենա է գնել և նվիրել 21-ամյա որդուն՝ Դավիթ Երիցյանին: Այս տեղեկությունը հրապարակված է ԿԲ նախագահի տեղակալի գույքի ու եկամուտների 2018թ. տարեկան հայտարարագրում:
Ըստ հայտարարագրի՝ Ներսես Երիցյանը նշված տարում ստացել է մոտ 37 մլն դրամ եկամուտ, որից 36 մլն 568 հազար դրամը աշխատավարձի չափն է:
Բացի եկամուտը՝ ԿԲ նախագահի տեղակալն ունի նաև դրամական միջոց: 2017թ. տարեվերջին նա ուներ մոտ 12 մլն դրամ, իսկ 2018-ին՝ 270 հազար դրամ, ինչպես նաև 345 հազար 500 ԱՄՆ դոլար:
Երիցյանը նախորդ տարի նաև ներդրումային ֆոնդերի փայեր է ձեռք բերել, որի ընդհանուր գինը տարեվերջին կազմել է 2 մլն 775 հազար դրամ:
Ներսես Երիցյանի կնոջ՝ Նոնա Նահապետյանի եկամուտը կազմել է մոտ 24 մլն դրամ, որը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից, իսկ հաշվին ունեցել է մոտ 2 մլն 329 հազար դրամ:
Մեկնաբանել