
Իջեւանում վնասվածք ստացածների թիվը հասել է 13-ի
Իջանում անցկացված բողոքի ակցիայի ընթացքում տուժած քաղաքացիների թիվը հասել է 13-ի, այս մասին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Վերջինիս պնդմամբ՝ տուժողները տեղափոխվել են «Իջեւանի բժշկական կենտրոն»։ «Վնասվածքները հիմնականում թեթեւ վնասվածքների կամ սալջարդերի տեսքով են, որեւէ մեկը ծանր վնասվածք չի ստացել։ Այս պահին բոլոր տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո մի քանի ժամ անց դուրս կգրվի»,- նշեց Նիկողոսյանը։ Նրա պնդմամբ ՝ բժշկական կենտրոն տեղափոխվածներից ոչ մեկն ուղեղի վնասվածք չի ստացել։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան իջեւանցի մի խումբ փայտ մշակողներ դուրս են եկել եւ փակել միջպետական ճանապարհը, որից հետո բախում էր տեղի ունեցել քաղաքացիների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ։
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել