
Երևանում նոր ավտոբուսի փորձարկումը կատարվել է մասնավոր ընկերության նախաձեռնությամբ
Երևանում առավոտից սկսել է գործարկվել MAN մակնիշի նոր ավտոբուս:
Այն դեռևս փորձնական է, երթուղի է դուրս եկել այսօրվանից և սպասարկելու է N 26 երթուղին, որը ձգվում է Հարավ-արևմտյան թաղամասից մինչև Նորքի 9-րդ զանգված:
Թեեւ լուրեր տարածվեցին, որ ավտուբուսը գործարկվում է նոր ներդրվող միասնական երթուղային ցանցի ծրագրով, սակայն Երևանի քաղաքապետարանից «Հետք»-ին պարզաբանեցին, որ ավոտուբուսը գործարկվում է մասնավոր ընկերության նախաձեռնությամբ, շահագործվում է N 26 երթուղայինի տնօրինության կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել