
Բողոքի ակցիա` ընդդեմ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի
Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում հավաքվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ: Մեկնարկել է բողոքի ակցիա՝ ընդդեմ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի:
Քաղաքացիներն ասում են, որ քաղաքապետը գործում է հեղափոխության սկզբունքների դեմ, կոպիտ է խոսում իրեն դիմող քաղաքացիների հետ և այլն:
Ակցիան ղեկավարող Ջիվան Աբրահամյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ հեղափոխություն են արել, նոր քաղաքապետ են ընտրել ոչ թե նրա համար, որ համայնքապետ Դիանա Գասպարյանը համեմատվի համայնքի նախկին ղեկավար Կարեն Գրիգորյանի հետ, այլ տեր կանգնի իր խոստումներին:
Ջիվանը հեղափոխության սխալը համարեց Դիանա Գասպարյանի համայնքապետ ընտրվելը:
Նշենք, որ քաղաքի հրապարակի մերձակա տարածքում հասարակական կարգը պահպանելու համար հավաքվել են նաև ոստիկաններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել