
Մաքսային ձևակերպումների ավարտից հետո տրամադրել մեքենայի ժամանակավոր համարանիշ․ նոր նախագիծ
Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպումից հետո տրամադրել մեքենայի ժամանակավոր համարանիշ, մինչ ոստիկանությունից կստացվի հիմնականը։
Կոմիտեն նման առաջարկությամբ նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ «Ժամանակավոր» տեսակի համարանիշներ կարող են հատկացնել նաև տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինները։
Կոմիտեն ակնկալում է այս կերպ կարգավորել առանց համարանիշների մաքսատներից բաց թողնվող տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար առաջացող խնդիրները:
ՊԵԿ-ն ընդգծել է, որ մաքսային ձևակերպումների ավարտից հետո մինչև համապատասխան համարանիշ ստանալը վարորդները տրանսպորտային միջոցները վարում են առանց հաշվառման համարանիշների, ինչը հակասում է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքին։
Մեկնաբանել