
Արամ Դանիելյանի շտաբը հոսանքազրկման մեջ մեղադրում է Գագիկ Ջհանգիրյանի եղբորը
2012 թվականի փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած հոսանքազրկման փաստի վերաբերյալ այս պահին ստացված սենսացիոն բացահայտումը հիմք հանդիսացավ մեր այս հաղորդգրության համար:
Մեր ունեցած հստակ տեղեկատվության համաձայն ընտրական տեղամասում հոսանքազրկման հեղինակը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի տնօրեն Վարդան Ջհանգիրյանն է /Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը/: Վարդան Ջհանգիրյանն ընտրության օրն այցելել է Հրազդան քաղաք և կազմակերպել այդ սադրանքը, որը հետագայում Հրազդանում իրենց մեկ օրն անցկացրած Ջհանգիրյան եղբայրները վերագրել են այլոց:
Հիմք ընդունելով այս չարանենգ հանգամանքը` մեր կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները, ընտրական տեղամասերի էներգասնուցման վայրերում սահմանվել է խիստ հոսկողություն և իրավիճակը լիարժեք վերահսկվում է` հիշյալ անձի կողմից նմանատիպ երևույթ դարձյալ չկրկնելու նկատառումով:
Հրազդան քաղաքային համայնքի թեկնածու Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակ
Մեկնաբանել