
Արճիս բնակավայրում խմելու ջուր չկա. բնակիչները բողոքում են
Այրում խոշորացված համայնքի Արճիս բնակավայրի բնակիչներն առավոտից փակել են Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը: Պատճառը խմելու ջրի բացակայությունն է: Համայնքի վարչական ղեկավար Դավիթ Վերանյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ առավոտից բնակիչները փակել են ճանապարհը, քանի որ գյուղում խմելու ջուր չկա: Գյուղի 2 աղբյուրները ցամաքել են, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մշտական ջուր չի եղել:
Նրա պնդմամբ` հարևան գյուղերը սպասարկող ջրի խողովակն անցնում է Արճիսով, սակայն գյուղում չկա պոմպակայան և ջրագծի ցանց: «Ջուր հասցնելու համար նախ պետք է պոմպակայան կառուցվի, հետո մոտ 2 կմ խողովակաշար անցկացվի, որպեսզի ջուրը հասցնենք տներ»,- նշեց Դավիթ Վերանյանը: Այս պահին բնակիչները բացել են գլխավոր ճանապարհը, և սպասում են մարզպետարանի աշխատողների հետ հանդիպմանը:
Լուսանկարը՝ Սուսաննա Մարտիրոսյանի ֆեյսբուք էջից
Մեկնաբանել