
Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակը ահազանգում է խախտումների մասին
Հրազդան քաղաքային համայնքի թեկնածու Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ 2012 թվականի փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրություններում տեղի են ունեցել մի շարք ուշագրավ իրադարձություններ, որոնց հեղինակները դարձել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դա է պատճառը, որ հատկապես անհրաժեշտություն է առաջել այս հաղորդագրությամբ դիմել լրատվամիջոցներին.
«Եվ այսպես.
-Փետրվարի 12-ին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը Հրազդան քաղաքային համայնքի թեկնածու Արամ Դանիելյանի գրասենյակից գողացել է վստահված անձանց անձնական բնույթի փաստաթղթեր:
-Թեկնածու Սասուն Միքայելյանի հայրենի Վանատուր թաղամասի երկու ընտրական տեղամասերին հարող տարածքներում առկա են բավականաչափ կուտակումներ, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի պահանջները:
-Ընդդիմադիր լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ այս պահին Հրազդան քաղաքում զբաղված են ընտրական գործընթացների ուղղակի միջամտությամբ և գերազանցում են իրենց գործառույթները:
-25/19 տեղամասում Սասուն Միքայելյանի կողմնակիցներից մեկը փորձել է ուրիշի անձնագրով քվերակություն կատարել, որը կանխվել է Արամ Դանիելյանի վստահված անձի կողմից:
-Այս պահին, դեռեւս առկա են «Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբ» տեքստով ցուցանակներ, իսկ նրա կենտրոնական նախընտրական շտաբի վրա փակցված է վերջինիս նկարը` կարգախոսով, որոնք համարվում են քարոզչանյութեր` իրականացնելով քարոզչություն»,- հայտնում է Հրազդան քաղաքային համայնքի թեկնածու Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակը:
Մեկնաբանել