
«Ռոսպոտրեբնադզոր»-ը խստացրել է վրացական գինու որակի վերահսկողությունը
Վրաստանից Ռուսաստան արտահանվող գինու որակը վատացել է: Այս մասին նշված է «Ռոսպոտրեբնադզորի» պաշտոնական կայքում:
Մասնավորապես, «Ռոսպոտրեբնադզորը» հայտնում է 2014-2018թթ Վրաստանից բերված ալկոհոլային արտադրանքների որակը 2,9 անգամ վատացել է, արձանագրված անհամապատասխանություններն էլ՝ շատացել:
Ընդհանուր առմամբ՝ «Ռոսպոտրեբնադզորը» անորակ է ճանաչել մոտ 203 հազար լիտր գինի:
Խախտումներ, ըստ պաշտոնական հաղորդագրության, արձանագրվել են վրացական 8 ընկերությունների ապրանքներում՝ «Բագրատիոնի-1882», «Բոլերո էնդ Քոմփանի», «Կախեթական ավանդական գինեգործություն», «Բադագոնի», «Վրացական Գինու Տուն», «Վրացական գինու կորպորացիա», «Վրացական գինիների եւ ալկոհոլային խմիչքների կազմակերպություն» և «Բատոնո»:
Ըստ «Ռոսպոտրեբնադզորի»՝ որակի վատթարացման այդ ցուցանիշներն են եղել պատճառը, որ որոշում է կայացվել խստացնել Վրաստանից Ռուսաստան բերվող ալկոհոլի որակի և անվտանգության վերահսկողությունը:
Նշենք, որ դեռևս 2006թ. Վրաստանից Ռուսաստան արտահանվող ալկոհոլային արտադրանքի վրա էմբարգո էր դրվել, քանի որ «Ռոսպոտրեբնադզորը» դրանց մեջ հայտնաբերել էր ծանր մետաղներ և պեստիցիդներ: Էմբարգոն գործել է մինչև 2013թ.:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով հուլիսի 8-ից արգելել էր ռուսական ավիափոխադրողներին չվերթներ իրականացնել Վրաստան կամ օգտվել վրացական ավիափոխադրողի ծառայություններից:
Մեկնաբանել