
Մանվել Գրիգորյանը 24-ժամյա ռեժիմով արհեստական շնչառություն է ստանում. ԲԿ-ից գրություն է ուղարկվել դատարան
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և վերջինիս կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործը քիչ առաջ հետաձգվեց: Պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գրությունն այն մասին, որ ամբաստանյալը գտնվում է առողջական ծանր վիճակում, և չի կարող մասնակցել նիստին:
Ըստ գրության՝ Մանվել Գրիգորյանը 24-ժամյա ռեժիմով արհեստական շնչառություն է ստանում:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը Դատապարտյալների հիվանդանոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել նախակոմային վիճակում: Այս պահին վիճակը գնահատվում է ծանր: Նա Դատապարտյալների հիվանդանոցում հրաժարվել է ինսուլին ստանալ:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էր նաև Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը չփոփոխելու դեմ նրա պաշտպանների բողոքը, որը նույնպես հետաձգվեց: Կալանքի գործով հաջորդ նիստը հունիսի 17-ին է, իսկ բուն քրեական գործի քննությունը՝ հունիսի 18-ին:
Մեկնաբանել