
Մի շարք քաղաքացիներ շրջափակել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրի առաջ հավաքված քաղաքացիները 8:30-ից փակել են դատարանի դռները` արգելելով դատավորներին և դատարանի այլ աշխատակիցների ներս մտել: Քաղաքացիները սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Հիշեցնենք՝ երեկ իր ելույթում վարչապետը կոչ արեց քաղաքացիներին առավոտյան փակել բոլոր դատարանների մուտքերը: Հավաքվածները պահանջում են դատավորների հրաժարականը և նոր դատական համակարգի հաստատումը:
Այստեղ է նաև Աժ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանը, ով «Հետքի» հետ զրույցում նշեց, որ եկել է սատարելու իրենց ընտրող ժողովրդին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել