
Հակառակորդի կրակոցից վիրավորված 21-ամյա ժամկետային զինծառայողը գիտակցության է եկել
Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած 21-ամյա շարքային զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ագանիկ Զորոգլյանը վիրավորվել էր մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցից: Վիրավոր զինծառայողին տեղափոխել էին Երևան: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:
Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանի առղջական վիճակում ևս դրական դինամիկա կա: 32-ամյա պայմանագրային զինծառայողը վիրավորում էր ստացել ապրիլի 30-ին Տավուշում՝ կրկին հակառակորդի կրակոցից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել